Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Չար երազ

Չար երազ
26.11.2014 | 18:15

Անցած գիշեր չար երազ եմ տեսել, ու այդ երազը վերջնականապես կործանեց հեղափոխություն տեսնելու իմ մշտական երազանքը, քաղաքականությունը դարձրեց տաղտկալի ու անհետաքրքիր զբաղմունք: Երազումս Սերժ Սարգսյանն իր նազիր-վեզիրներով, Հանրապետականով ու դրա մեջ խուրդված մանր-մունրով, ոստիկանով ու օլիգարխով, ունեցած-չունեցածով, միացել էր համաժողովրդական շարժմանն ու շտապել էր Կանյաչնի՝ «Հայկական կոմունայի» գրասենյակում Գագիկ Ծառուկյանին հանդիպելու: Իրար էլ դիմում էին էն հին, բարի ժամանակների հանգույն: Ծառուկյանը, թե՝ նախագահ ջան, բա գալդ շուտ ասեիր, մի հատ կարգին սեղան գցեինք: Սարգսյանն էլ պատասխանում էր, որ՝ Գագիկ ջան, գիտեմ՝ վիճակդ ծանր է, Լևոնն ու Րաֆֆին «չայևոյը» բարձրացնել են ուզում, էն մանր-մունրներն էլ՝ վրադիր, էս մի քեֆի ծախսերն էլ թող ես հոգամ: ՈՒ այսպես ասում-խոսում, ուտում-խմում, ուրախանում էին, հին ժամանակները հիշում: Մեր նախագահը համոզում էր, որ ընդդիմադիր լինելը լավ բան է, Ծառուկյանն էլ թե՝ նախագահ ջան, բա ես ընդդիմադիր լինող տղա ե՞մ, հլը բոյիս-բուսաթիս, շնորհքիս նայիր:
…Երազս մի պահ ընդհատվեց, որ էլի մտքի թռիչքով հայտնվեցի Կանյաչնիում, ահագին բան էի բաց թողել, մենակ մի պապկա ընկավ աչքովս՝ 2018-ի տարեթվով մի համատեղ ֆիրմայի թղթեր էին. Ազատիչը էդ ֆիրմայի գեներալնի դիրեկտորն էր, Նիկոլայիչն էլ՝ նույնքան գեներալնի մենեջերը:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1568

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ